1. Սկսած ս.թ. ապրիլի 10–ից թիմի յուրաքանչյուր մասնակից իր MasterCard UEFA Champions League քարտով կատարելով առնվազն 1000 ՀՀ դրամի վճարային գործարք՝ ստանալու է 5 միավոր: Յուրաքանչյուր մասնակցի համար մեկ օրվա ընթացքում առավելագույն միավոր է սահմանվել 5 միավոր և 10 միավոր՝ թիմի համար: Եթե նշված պայմանը կատարում է թիմի միայն մեկ մասնակցի կողմից, ապա տրամադրվում է ընդամենը 5 միավոր: Եթե պայմանը չի կատարվում թիմի որևէ մասնակցի կողմից, ապա տվյալ օրվա համար միավորներ չեն տրամադրվում:
Կարևոր է
Վճարային գործարք է համարվում տեղական և միջազգային առևտրի սպասարկման կետերում իրականացված վճարային գործարքները, առցանց
վճարային գործարքները բացառությամբ՝ կոմունալ վճարումների, էլեկտրոնային դրամապանակների միջոցով
իրականացված գործարքների, քարտից քարտ փոխանցումների:
2. Ս.թ. մարտի 18-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ յուրաքանչյուր թիմ կարող է հրավիրել անսահմանափակ քանակությամբ նոր թիմեր մրցույթին մասնակցելու համար: Հրավիրվող թիմը www.myuefacard.am հարթակում գրանցվելիս «Հրավիրող թիմ» դաշտում պետք է նշում կատարի այդ թիմի անունը և արդյունքում ինչպես հրավիրված, այնպես էլ հրավիրող թիմերը կստանան 20-ական միավորներ:
3. Ս.թ. ապրիլի 10-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր թիմերի համար կսահմանվեն հանձնարարություններ և/կամ մրցույթներ, որոնց արդյունքում յուրաքանչյուր հանձանարարության կատարման համար կտրամադրվեն նախապես սահմանված միավորներ:
4. Ընդհանուր միավորների հանրագումարով առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմին կտրամադրվի Չեմպիոնների Լիգայի եզրափակչի երկու տոմս և 4-օրյա ուղեգիր երկու անձի համար դեպի Մադրիդ:
5. Ընդհանուր միավորների հանրագումարով երկրորդ և երրոդ տեղերը զբաղեցրած թիմերին կտրամադրվի իրենց կողմից www.myuefacard.am հարթակում գրանցման ժամանակ ընտրված «Երկրպագած ֆուտբոլային ակումբի» մասնակցությամբ վերջինիս խաղադաշտում կայանալիք 2019-2020թթ-ի Չեմպիոնների Լիգայի մրցաշրջանի առաջին խաղի 2 տոմս և 4-օրյա ուղեգիր երկու անձի համար:
Մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ: